Քանի դեռ կռիվը հաց ու պանիրի համար է այլ ո՛չ, թե հստակ Հայաստանի ԱԶԱՏՈՒԹՅԱՆ, ռեժիմն իրեն ապահով է զգալու: Քանի դեռ «ազատության» հրապարակում, նոր սերունդը հստակ ազատության պայքար չի սկսել, Հայաստանը մնալու է ստրկացված վիճակում: Քանի դեռ «ազատություն» ռադիոկայանն անգամ սարսափում է ազատություն բառն հնչեցնելուց, ուրեմն երկրում դեռ իշխում է վախի մթնոլորտը, առանց որի հաղթահարման, անհնար է տապալել բռնապետությունը: Մենք, մեր բախտակից ոչ մեկ ժողովրդից չենք տարբերվելու, միևնույնն է հասունանալու ենք ԱԶԱՏՈՒԹՅԱՆ պայքարին ու ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ ...

Հ.Գ. Ի դեպ ժամանկին ՀՀՇ-ն ու իր «հիմնաքանդը», կատաղի պայքարում էին մեր դեմ և հրաժարվում էին «թատերական» հրապարակը՝ «ազատության» անվանել: Երևի լավ գիտեին, որ իրենց սկսած ներկայացումը երկար էր տևելու: Հրապարակն այդպես էլ, թե՛ անվամբ, թե՛ իր էությամբ՝ «ազատության» չդարձավ ու մնաց «թատերական»: Այդ գործը մնաց նոր սերնդի վրա ու դրանով էլ սկսվելու է Մովսեսի երազած «վաղվա Հայաստանի» կերտումը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել