Դերասան-ամուսիններ Սարգիս և Մանո Գրիգորյաններն օրերս նշել են ամուսնության 7-ամյակը, ինչի կապակցությամբ զույգը որոշել է հանգիստ օր անցկացնել։ Սարգիսն ու Մանոն, իրենց օրն անցկացնել են առանց երեխաների։

«Քանի որ աշխատանքի բերումով անընդհատ տոնախմբությունների մեջ ենք լինում, մեր տոները փորձում ենք հնարավորինս հանգիստ կազմակերպել։ Գնացել էինք լողավազան, որտեղ լողացինք, արևահարվեցինք, խմեցինք, խոսեցինք ու գնացինք գործերով:)»,- BlogNews.am-ին ասաց Մանոն՝ հավելելով, որ նույնիսկ այդ օրը չեն կարողացել ամբողջությամբ կտրվել գործերից։

Սարգիսն ու Մանոն միմյանց անակնկալ նվերներ չեն մատուցել, փոխարենը որոշել են առաջիկայում միայն երկուսով մեկնել ճամփորդության։ «Հետո նաև ընտանքիով կգնանք, սակայն ցանկանում ենք անպայման  երկուսով հանգստանալ»,- նշեց նա։

Ըստ Մանոյի՝ համատեղ կյանքի 7 տարիների ընթացքում հասկացել են, որ իրենց երջանկության գաղտնիքն այն է, որ միշտ կարողանում են պահպանել ներդաշնակությունը։  

«Այդ օրը Սարգսի հետ խոսում էինք, ասում եմ՝ տեսնում ես ինչքան բանի ենք հասել այս 7 տարիների ընթացքում, նա էլ ասում է՝ պատկերացրո՞ւմ ես 14 տարուց ինչերի ենք հասնելու,- ասաց Մանոն ու հիշեց, որ տարիներ առաջ Սարգիսը չէր էլ ուզում լսել դերասանական կարիերայի մասին։ -Թեև նա սովորում էր Թատերականի դերասանական բաժնում, իր ապագան տեսնում էր որպես լուրերի մեկնաբան։ Առաջին անգամ իրեն զոռով եմ տարել նկարահանման հրապարակ։ Այդ ժամանակ նոր էինք սկսել ընկերություն անել:) Հիմա հիշեցնում եմ՝ ինչպես էի իրեն համոզում, որ գնար նկարահանվելու:)»։

Դերասանուհուց տեղեկացանք, որ իրենց ընտանիքում երբեմն  կարող է կոնֆլիկտի պատճառ դառնալ իր զաբաղվածությունը. «Սարգիսն ասում է՝ ինձ երբեմն դուր չի գալիս քո՝ բիզնես լեդիի կերպարը, ասում է՝ այն ժամանակ ուրիշ էիր, ես հին Մանոյին եմ ուզում։ Ասում եմ՝ հին Մանոն կա, ուղղակի մի քիչ զբաղված է։ Միևնույն ժամանակ նա չի ուզում, որ իր բիզնեսներն ուրիշ մարդ կառավարի, ասում է՝ բացի քեզանից ոչ ոք չի կարող դա անել»։

Այժմ զույգը շատ է ցանկանում արու զավակ ունենալ, դա Սարգսի երազանքն է։ Մանոն խոստանում է, որ այս տարի ամուսնուն կհայտնի այդ լուրը, թեև դեռ բալիկի չի սպասում։ «Մենք ամեն տարի Ամանորին 4 նպատակ ենք սահմանում մեզ համար։ Այս տարվա նպատակներից մեկը բալիկ ունենալու մասին նորությունն  է»,- եզրափակեց դերասանուհին։

Նյութը Ամալյա Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել