Անկեղծ ասած, ես կիսում եմ Սերժի անհանգստությունը պատերազմի ժամանակ գլխավոր հրամանատարի ով լինելու առումով: Հայաստանի քաղաքական կյանքի այսօրվա զարգացումների հետևանքով վաղը մենք հայտնվելու ենք որևէ պոպուլիստի ու դեմագոգի՝ վարչապետ դառնալու ռեալ վտանգի մեջ, եթե վերջինիս իշխանական կարիերան զուգակցվի պատերազմի հետ: Իսկ 20 տարի առաջ պարտված Ադրբեջանի հետ պատերազմին մենք միշտ պետք է պատրաստ լինենք՝ դիտարկելով վերջինիս հայատյաց քաղաքականությունը տարիներ շարունակ: Կարծում եմ, որ հնարավոր պատերազմի դեպքում գլխավոր հրամանատարի պաշտոնը պետք է զբաղեցնի ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը՝ որպես զինվորական ստրատեգ, և այդ պատճառով խաղաղ ժամանակ նման պաշտոնի պետք է նշանակվի միայն բանիմաց ու իր գործին նվիրված անձը, ոչ թե որևէ «զինվորական գործարար»: Նրա նշանակումը պետք է քննարկվի խորհրդարանում և արժանանա նրա հավանությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել