Ֆեյսբուքի «Ստատուսը» կրկին հարցնում է, թե ինչ եմ մտածում. ի՞նչ պիտի մտածեմ. երեկ հերթական վանաձորցին կյանքին հրաժեշտ տվեց ՝այդպես էլ թոշակի տարիքի չհասնելով. որովհետեւ հայրեի իշխանավորները հոգացել են, որ մարդիկ հնարավորինս ուշ հասնեն թոշակի տարիքի՝ տարիքային շեմը 55-ից հասցնելով 63-ի՝ կանանց պարագայում, 65-ի՝ տղամարդկանց: Ու վերոնշյալ վանաձորցու 63-ը պետք է սեպտեմբերին լրանար: Թոշակային տարիքի հարցում այսօրինակ վիճակի մասին էր օրերս դժգոհում վանաձորցի մի քիմիագործ ՝ քիմիագործների բողոքի ցույցից. մարդիկ կենսաթոշակային տարիքի են, բայց ոչ թոշակ են ստանում, քանի որ թոշակի շեմը բարձրացրել են, ոչ էլ աշխատավարձ, քանի որ գործարանը գրեթե այն վիճակում է, ինչ որ «Նաիրիտը»:Իսկ քաղաքացին, որ կյանքին հրաժեշտ տվող հերթականներից էր, 38 տարեկանից սկսած՝ հայտնվել էր հարկադրական անգործության մեջ՝ պետական հիմնարկում կրճատվելով դեռ 90-ականներից:Ի դեպ, այսօր առավոտյան քիմիագործները կրկին բողոքի ցույցի պետք է դուրս գային՝ աշխատավարձերի վճարման պահանջով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել