Այս խոսքերի մեջ կա մեծ խորություն,քանի, որ այն ծնվել է ժողովրդի սրտից և կյանքից բխած ճշմարտության մեջ:
Աշխատասեր ենք մենք, այո՜, մեր խնայողությունը հասնում է անգամ ժլատության,ջանք ու եռանդ դնելով ցանկանում ենք վաստակել, վաստակել , հարստանալ:Դարձանք հարուստ՝ուրեմն հասանք մեր նպատակին:Այս նպատակի համար զոհում ենք ամեն ինչ, դառնում մեկ մեկու օտար, ինչ որ տեղ թշնամի, սառնասիրտ:Այսպիսին ենք, այսպիսին ենք մինչ գերեզմանի դուռը, մինչ գերեզմանոց:Գերեզմանոցում դառնում ենք մի ուրիշ մարդ, քար անտարբեր, անսիրտ վիճակից փոխվում, բոցավառվում մարած կայծերով, ցավում, տանջվում,արտասվում:Կարծես հետադարձ հայացքով չափում ենք մեր անցած ճանապարհը,մեր խղճի տանջանքը խառնվում է մեր մահվան տեսելքի հետ...
Ակնարկս մեկն է, ապրել է պետք մշտապես գերեզմանոցում ապրած մեծ զգացումով,ՀԱՅՐԵՆԻՔՆ է՝ հրամայում,համարենք կտակ մեր նախորդներից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել