ԵՊՀ-ի ռեկտոր կրկին ընտրվեց Արամ Սիմոնյանը։ Եթե հաշվի առնենք, որ նա միակ թեկնածուն էր՝ այս ընտրությունների աբսուրդայնության լիարժեք պատկերը պատրաստ է։ Ինձ հետաքրքիր է, այդ որ անուրանալի արժանիքի ու անփոխարինելիության համար է, որ երկրի մայր ԲՈւՀ-ի ռեկտորը արդեն 9-չդ տարին է, ինչ այս մարդն է ընդունվում։

Ցավալի է, բայց փաստ. ԵՊՀ-ն այսօր ամենակոռումպացված բարձրագույն ուսումնական հաստատությունն է, որտեղ ատկատների ու յուրացումների ծավալները կարող են համեմատվել թերևս միայն խոշոր պետական կառույցների ցուցանիշների հետ։ Ու այս կոռումպոգեն բուգի գագաթն ու գլխավոր ճարտարապետը Արամ Սիմոնյանն է։

Բայց սարսափելին նույնիսկ դա չէ, ի վերջո, մեր ողջ երկիրնբ է ներծծված կոռուպցիայով։ Սարսափելին այն է, որ ոչ մի հակազդեցություն չեմ տեսնում դրան ԵՊՀ-ում, մինչդեռ, այս խոշորագույն ԲՈւՀ-ի պատերում են սովորում հազարավոր ուսանողներ։ Ցանկացած առողջ հասարակությունում, շարժիչ ուժը ուսանողությունն է, այդ թվում՝ ըմբոստությունների հարցում, իսկ ԵՊՀ-ում մասսայի որակն այն աստիճան է ընկել, որ եթե անգամ ուսանողությունը ինչ որ բան էլ փորձում է անել, ապա նույն ուսանողության մեկ այլ հատված ակտիվորեն հակազդում է իրենց ընկերներին, ինչպես դա եղավ հայտնի «Ախլքալաքի զորքի» պատմության ժամանակ։ Եվ այս ամենը հնարավոր է դարձել մեծապես Արամ Սիմոնյանի ավտորիտարիզմի ու նրա կողմից «զորավարությունը» խրախուսելու շնորհիվ։

Բայց դե շունը հաչի, քամին փչի։ Մեր մոտ ԲՈւՀ-ական համակարգը վաղուց փոխել է իր ուղղվածությունը և փոխանակ բարձրագույն կրթությունով և զարգացած քաղաքացիների թրծելը, թե՛ ԵՊՀ-ն, թե՛ այլ պետական բուհերը շտամպով ցածրօրակ մասնագետների են պատրաստում, ովքեր ավելի շատ կաշառքով ու ծանոթով են զաչոտ ստացել, քան գիտելիքներով ու որոնց ուսումնառության տարիներին մշտապես խրախուսվել են ամենացածր մարդկային որակները, որոնք առավել ակնառու են դառնում ուսխորհուրդների բովանդակությունից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել