Ֆեյսբուքահայությունը կրկին գրելու քննարկելու, հայհոյելու, դատափետելու, գովերգելու առատ սնունդ ստացավ՝ Քըրք Քըրքորյանը մահացավ: ՆՐԱ մասին տեղյակ էին բոլորը անխտիր, ՆՐԱ մասին լեգենդներ էին պատմում դեռ խորհրդային տարիներին, ՆՐԱ գնահատականը պատմությունը և սեփական ժողովուրդը տվել են վաղուց, ՆԱ բիզնեսմեն էր ի ծնե, բարեգործ ու բարերար շատ վաղուց, կյանքի դաժան համալսարանը գերազանց ավարտելով, կերտեց կյանքի իր սեփական հոլիվուդյան ու ռոմանտիկ ուղին, հպարտորեն անցավ այդ ողջ ճանապարհը ու ՄԱՐԴ մնաց միշտ: Ուրեմն լավագույնը որ կարելի է անել Քըրքի համար՝ նրան հիշելն է ու թեկուզ մտքում շնորհակալության մեկ հատիկ խոսք արտասանելը: Շնորհակալություն Քըրք Քըրքորյան...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել