Ինձ մի ասեք, որ իշխանությունը վատնա, իսկ ժողովուրդը լավը ու անմեղ։ Չկա նման բան։Չի կարող բացարձակ լավ, գիտակից ժողովուրդը թույլատրի էն, ինչ կա։ Հեռու մի գնացեք. 2 օր առաջ, մեծ շուքով ու հանդիսությամբ դիմավորեցին օրենքով գող/հեղինակության 10 տարեկան էրեխուն։ ՕՐԵՆՔՈՎ ԳՈՂԻ ԷՐԵԽՈՒՆ ԴԻՄԱՎՈՐՈՒՄ ԵՆ ՄԵԾ ՇՈՒՔՈՎ ՈՒ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐՈՎ։ Նենցա, որ հասարակ ժողովրդի մի ստվար զանգված էլ պակաս ոգևորված չէր էտ փաստից։ Մթոմ առաջին քրիստոնյա ազգն ենք, բայց ազգի 98%–ը տենց էլ Աստվածաշունչ բացած չկա, տենց էլ չգիտի ինչա ասվում դրանում գողերի ու նման կերպարների մասին, որոնց իրեր հերթ չտալով մեծարում ու կրկնօրինակում են, սերիալներ նկարում...
Հիմա ինչի՞ եք դժգոհում։ Դայա զարգացվածության մակարդակը. ժողովուրդը սովորա գողերի մեծարելու, էլ ինչի՞ եք դժգոհում շատ հաճախ գողական իշխանավորներից։ Իշխանավոր չլիներ երևի իրան էլ առոք–փառոք կդիմավորեիք–կճանապարհեիք։
Թացը չորի հետ վառվումա. լիքը գիտակից մարդ նույն կաթսայի մեջ եփվումա, բայց ճիշտ թաց զանգվածա եփվում, դրանում կասկած չկա...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել