Հիշելով մեծն Խորենացու խոսքերը, որով նա մեղադրում է մեր նախորդների անհոգությունը,թե նրանք չթողեցին որևիցե հիշատակարան պատմական անցյալից:Խորենացին մեզ տվեց մեր նախնիների պատմությունը, իսկ այդ ուրիշ ինչ էր, եթե ոչ իշխող տների անտարբերություն:Պատմությունը մեզ չի ազատել այդ ցավոտ հարցից, մինչև այսօր:Արդյոք,մենք ևս 21-րդ դարում նույն մեղադրանքներին չ՞ենք արժանանալու, նույն անհոգությունը, ինչով մեղադրվում էին մեր նախնիները /ժողովուրդը/ չի մտնում:Ավելորդ եմ համարում մտնել մանրամասնությունների մեջ, որի մասին խոսում ենք մշտապես և բոլոր սեղաններում և տներում, բայց մի ցավոտ հարց, որը պետք է ասել , ասել լուծում ստանալու պայմանով, դա այն թույլ հողմն է, որը արմատախիլ է անում հային և ձգում օտարի անդունդը,մինչև ուր,ուր..., իսկ իշխանություն կոչվածը էշի ականջում քնած է, քնած ինչպես փոքրիկ մի մանկիկ, այո մանկիկ, քանզի մանուկի կարգավիճակից այդպես էլ դուրս չեկաք:
ԺՈՂՈՎՈՒՐԴԸ մեր գտնվում է անվերջ երկյուղի և հուսահատության մեջ,քանդված է չար երեխայի ձեռքով իր կառուցած բույնը:ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐՍ սիրտ չունեն կրկին նորոգելու իրենց տները, նրանք չգիտեն թե, վաղը կարող է հանգիստ լինել, որովհետև չեն տեսնում այն լուսավոր շողը, որը ապագայի նկատմամբ հրամայական կարող է դառնալ:
Ավարտելով խոսքս կասեմ լավատեսորեն՝ սա մեր երկիրն է,այստեղ են ապրել իմ , քո պապերը և այստեղ մեռան նրանք, մենք էլ այստեղ պետք է մեռնենք և ոսկորներս խառնենք նրանց փոշիների հետ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել