թունավորումAraratnews.am-ը գրում է.

Արմավիրի բժշկական կենտրոնում հունիսի 16-ին մահացել է Ջրաշենի 4-ամյա բնակչուհի Կարինե Հովհաննիսյանը: Երեխայի հիվանդանոց է տեղափոխվել սուր աղիքային ինֆեկցիա նախնական ախտորոշումով: Փոքրիկի ծնողները երեխայի մահվան մեջ մեղադրում են հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքի պետ Անահիտ Պետրոսյանին: Պարզելու համար, թե ինչն  է դարձել երեխայի մահվան պատճառըˋ Araratnews.am-ի թղթակիցը խոսեց ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանի հետ:

Մեր այն հարցին, թե ո՞րն է եղել երեխայի մահվան բուն պատճառը, մեր զրուցակիցը նշեց, որ երեխան հավի միս է կերել, որը հավանաբար լավ եփված չի եղել, իսկ նման դեպքում թունավորման հավանականությունը մեծ է: Բացի այդ, Հայթյանի խոսքովˋ երեխան կերել է հավի մսի հետ ոչ անհամատեղելի այլ սնունդ:

«Բժիշկների ու դատաբժիշկների վերցրած բոլոր տեսակի անալիզները կպարզեն, թե որն է եղել երեխայի թունավորման պատճառը: Պատճառներից մեկն էլ այն է եղել, որ ոչ ճիշտ սնունդ օգատգործելուց բացիˋ երեխան ուշ է տեղափոխվել հիվանդանոց: Նա մի ամբողջ օր լուծել է, իսկ նման դեպքում պետք է անհապաղ տեղափոխել հիվանդանոց, մինչդեռ երեխան ընդունվել է հիվանդանոց ցերեկը ժամը 2-ին»,-նշեց նա:

Մեր այն հարցին, թե ինչն է ստիպում երեխայի ծնողներին մեղադրել բժշկին անուշադրության մեջ, Հայթյանը պատասխանեց, որ իրենց կողմից կատարված վերլուծությունները ցույց են տվելˋ ամեն ինչ ճիշտ է արված եղել:

Հիշեցնենք, որ ըստ առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությանˋ հունիսի 16-ի կեսօրին Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք է ընդունվել Ջրաշեն գյուղի 4-ամյա բնակիչը` ջերմություն, թուլություն, փսխում, լուծ ախտանշաններով: Վիճակը գնահատվել է միջին ծանրության` սուր աղիքային ինֆեկցիա նախնական ախտորոշումով։ Երեխան ստացել է վիճակին համապատասխան բուժում։ Երեկոյան փոքրիկի վիճակը կտրուկ վատացել է։ Տեղափոխելով վերակենդանացման բաժանմունք` մասնագետները համապատասխան միջոցներ են ձեռնարկել, սակայն երեխայի կյանքը փրկել չի հաջողվել: Երեխայի մահվան պատճառը դեռ պաշտոնապես չի հրապարակվում, կատարվում է դատաբժշկական փորձաքննություն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել