1.2008 թ-ի հոկտեմբերի 16-ին Արցախի Հանրապետությունում տեղի ունեցավ «մեծ հարսանիք». 687 զույգից 550-ը նշանվեցին Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարում, իսկ մնացածը՝ Գանձասարում:

2.Քամելեոնի աչքերը շարժվում են տարբեր ուղղություններով:

3.Հին Հնդկաստանում սիրո աստվածությունը պաշտում էին հանձինս գեղեցկուհի Կամայի:

4.Մ.թ.ա. 288 թվականին Քարես Լինդացին կերտեց Արևի կոլոսը և կանգնեցրեց Հռոդոսի նավահանգստի նախամուտքին: Այն 70 կանգուն բարձրություն ուներ, որի բութ մատը երկու ձեռքով քչերն էին կարողանում գրկել: Կանգնեցնելուց 66 տարի հետո` մ.թ.ա. 222 թվականին, այն տապալվեց երկրաշարժից, և 672 թվականին մի արաբ առաջնորդ այն ծախեց մի հրեայի, որը 900 ուղտ բարձեց նրա բրոնզով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել