«Սոսն այն եզակի դերասաններից է, որ կուրորեն հավատում է ռեժիսորին, ինչը մեծ պատասխանատվություն է ռեժիսորի համար: Նա օժտված է տաղանդով, որը ռեժիսորին թույլ է տալիս ստանալ այն կերպարը, որն իրեն պետք է, իսկ դա ամեն դերասանի հետ չի ստացվում: Սոսն այդ բացառիկ դերասաններից մեկն է, ֆանտաստիկ աշխատասեր մարդ, ով միշտ ժամանակ է տրամադրում իր կերպարը ստանալու համար: Նրա համար իր կերպարը շատ կարևոր է: Դա է պատճառը, որ «Թևանիկից» հետո ուզում եմ նորից աշխատել իր հետ, բայց արդեն «Վերջին բնակիչը» ֆիլմում:»
Ռեժիսոր Ջիվան Ավետիսյան



Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1381800678794145&id=1380927278881485
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



