Ինչպես միշտ է եղել՝ մեր՝ հայերի մոտեցումն ինքներս մեզ ու եվրոպացիներինը տարբեր են ... Եվս մեկ նմանատիպ վկայություն 1673 թվականից, ֆրանսիացի ճանապարհորդ Շարդենի գրքից.

«Ես արդեն նկատեցի, որ հայերը միշտ պահպանել են իրենց հին ժամասացությունը, և այս հանգամանքը կարելի է համարել ուղղակի ապշեցուցիչ, եթե չասենք գերբնական, որովհետև նրանք տասն և մեկ դար գտնվում են մահմեդականների տիրապետության տակ, և ընդսմին այնքան աղքան և տգետ են, որքան կարող է աղքան և տգետ լինել մի ժողովուրդ, որ հասցված է այս աստիճան ստրկության: Սակայն, չնայած այս պայմաններին, նրանց հավատը, ինչպես արդեն ասել եմ, մնացել է անսասան, և նրանք պահպանում են այդ հավատը՝ չկամենալով փոխել մի ուրիշի հետ, անխախտ տանելով մահմեդականների, իրենց անսահման-անսահման տերերի, ճնշումների, ինչպես նաև հռոմեական առաքելությունների բոլոր փորձերը, որոնք երկու դարերի ընթացքում անպտուղ ձգտում են իրենց միսիոներների, քահանաների և վարդապետների օգնությամբ գրավել նրանց դեպի իրենց (կաթոլիկ) դավանությունը: Ես խոսքեր չունեմ նկարագրելու այն խորամանկություններն ու այն ծախսերը, որոնց այդ նպատակով դիմում էր Հռոմի աթոռը, սակայն ոչ մի բան ցանկացած հետևանքներին չհասցրեց, որովհետև հենց որ այն հայերը, որոնք Եվրոպայում հեռացել էին իրենց կրոնից, վերադառնում են իրենց տները, իսկույն ավելի հայ են դառնում, քան տեղում ապրողները և նորից սկսում են անիծել Լևոն պապին, ինչպես մեկին այն գլխավոր պատճառներից, որոնք խանգարեցին արևելյան և արևմտյան եկեղեցիների միությունը՝ անիծելով միաժամանակ և՛ նրա հաջորդներին, և՛ ատելությամբ վերաբերվելով հռոմեական եկեղեցու վարդապետությանը, ինչպես իրենց եկեղեցուն միանգամայն հակասող վարդապետությանը»: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել