Երգչուհի Սյուզի Մելիքյանը պարբերաբար դիմում է դիետայի օգնությանը, որպեսզի ազատվի երբեմն ավելացող ավելորդ կիլոգրամներից։ BlogNews.am-ի հետ զրույցում երգչուհին խոստովանեց, որ եղել է մի փուլ, երբ գիրացել է և շատ խիստ դիետա է պահել, նաև մարզվել է և լողավազան գնացել։ Սյուզիի դիետայի խստությունը կախված է ավելորդ կիլոգրամների քանակից:)

Երգչուհու խոսքով՝ ինքը գիտի՝ ինչն ավելի շատ կալորիականություն ունի, ինչը՝ ոչ, և ըստ դրա՝ օրվա ընթացքում քիչ կալորիականությամբ սնունդ է օգտագործում։ «Ես առհասարակ ուտում եմ քիչ-քիչ՝ 2-3 ժամը մեկ, հացեղեն ընդհանրապես չեմ ուտում, երբեմն լավաշ եմ ուտում»,- ասաց Սյուզին ու հավելեց, որ քաղցրը լրիվ բացառել չի կարողանում, քանի որ շատ քաղցրակեր է, սակայն դիետա պահելիս բավականին քչացնում է քաղցրի օգտագործումը։

«Հիմնականում ձավարեղեն եմ ուտում՝ հնդկաձավար, բրինձ, նաև թեթև աղցաններ, բանջարեղեն, չեմ ուտում ֆրի, տապականեր, սենդվիչներ, մսեղեն, կաթնամթերք։ Երեկոյան ժամերին քաղցը տեղի է տալիս, բայց միայն մածուն եմ ուտում կամ մածուն և վարունգ, միրգ ավելի քիչ եմ ուտում, քանի որ այդքան էլ չեմ սիրում»,- նշեց երգչուհին։

Նրա փոխանցմամբ՝ այս դիետան պահել է 15-20 օր և կախված նրանից, թե ինչպես է պահել, նիհարել է 2-4 կգ։ Այժմ երգչուհին դիետա չի պահում։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել