Մի շարք հեռուստասերիալներից հանրությանը հայտնի դերասանուհի Սաթենիկ Հազարյանը վերջին շրջանում հայտնվել է հանրային քննարկումների կիզակետում. խոսակցություններ են տարածվել, որ նա և ամուսինը` Պավել Կուրտեևը, տասը տարվա համատեղ կյանքից հետո ամուսնալուծվել են։ Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ Սաթենիկն այժմ ապրում է իր 2 բալիկների հետ։

Մեզ հասած տեղեկությունները ճշտելու համար BlogNews.am-ը կապ հաստատեց Սաթենիկի հետ, վերջինս, լսելով հարցը, հակադարձեց և նշեց, որ իր երկրորդ բալիկը 6 ամսական է։ Նրա խոսքով՝ լուրը չի համապատասխանում իրականությանը։

Նշենք, որ Սաթենիկն ու Պավելը երկու երեխա ունեն՝ 9-ամյա Ալենը և 6 ամսական Լյուսին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել