Ֆեյսբուքի հայ օգտագործողների ակտիվ քվեարկության արդյունքում Մխիթարյանն Եվրոպայի ամենահայտնի ֆուտբոլիստն է այս պահի դրությամբ:
Ֆուտբոլի պատմության եւ վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) քվեարկություն է անցկացնում` որոշելու 2012-ի աշխարհի ամենահայտնի ֆուտբոլիստին:
Քվեարկությունը սկսվել է հոկտեմբերի 15-ին եւ կտեւի մինչեւ նոյեմբերի 30-ը: Նոյեմբերի վեցի դրությամբ եվրոպական գոտում ամենահայտնի ֆուտբոլիստների ցուցակը գլխավորում է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը` 50310 ձայնով: Երկրորդ տեղում ընթացող Էդին Ջեկոյի համար քվեարկել է 30 603 հոգի: Կրիշտիանու Ռոնալդուն 5-րդ տեղում է` 7749 ձայնով:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել