Շատ մարդիկ պնդում են, որ էլեկտրաէներգիայի սակագինը պետք է որոշի ՀԷՑ-ը, այլ ոչ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ): Հիմա եթե սակագինը որոշվի ՀԷՑ-ի կողմից, ի՞նչ կարող է լինել, չմոռանանք, որ ՀԷՑ-ը բացարձակ մենաշնորհ է: Եթե որոշեց, որ պետք ա 1 կիլովատտ էլեկտրաէներգիայի դիմաց վճարենք 100 դրամ, ուզած-չուզած պետք ա վճարենք կամ էլ շաաաաաաատ քիչ օգտագործենք էլեկտրաէներգիա, ինչը դժվար է, բայց շատ լավ քայլ ՀԷՑ-ի դեմ, որպեսզի հասցնենք սնանկացման, ինչի հետևանքով կտուժի տնտեսությունը, բայց դրա հետ մեկտեղ կիջնի ստիպված սակագինը՝ խուսափելով սնանկացումից: Եվ ամենակարևորը՝ ՀԷՑ-ը պետք է ազգայնացվի:
Ներկրման և արտահանման սալդոն բացասական է, ներկրումը 3.5 անգամ գերազանցում է արտահանմանը, ինչը նշանակում է՝ սպառող երկիր ենք, մեզ պետք է դառնալ արտադրող երկիր, դրա համար պետք է սկսել ՀԷՑ-ի ազգայնացման գործընթացից: Տարեկան միլիոնավոր դոլարների շահույք է ՀԷՑ-ից Ռուսաստան գնում, այդ գումարները կարող էին ուղղվել ներքին տնտեսության զարգացման համար:

Հ.Գ. Ինչ եմ ուզում ասել, որ լավ առիթ էր ազգայնացնելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել