Մահացել է Հայաստանի ազգային հերոս Քըրք Քըրքորյանը (Գրիգորյան Գրիգոր Ահարոնի)։ 98 տարեկան էր, ծնվել է 1917 թվականի հունիսի 6-ին Ֆրեզնո քաղաքում: Վերջին` 2012-ի տվյալներով՝ Քըրքորյանի կարողությունը գնահատվում է 3,3 մլրդ ԱՄՆ դոլար: Նրա կարողությունը, համաձայն ամերիկյան հեղինակավոր «ՖՈՐԲՍ» ընկերության, 2007 թվականին կազմում էր 15 միլիարդ ամերիկյան դոլար, բացի այդ՝ նա համարվում էր Լաս Վեգասի հայրը:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի տարբեր ծրագրերին նա նվիրաբերել է ավելի քան 20 մլն դոլար: 1996 թ. կրկնապատկել է Լոս Անջելեսի հեռուստամարաթոնի ընթացքում հավաքած գումարը` Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի շինարարությանը հատկացնելով մոտ 4 մլն դոլար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել