Ինչպես գիտենք՝ գոյություն ունի պետությունների կառավարման երկու մոդել: Դրանք են միապետությունները և հանրապետությունները: Ինչո՞վ են տարբերվում այս երկու «եզրույթները» միմյանցից: Տեսականորեն բառերի իմաստաբանական վերլուծությամբ արդեն պարզ է դառնում, որ միապետություններում պետությունը կառավարվում է միապետի կողմից, իսկ հանրապետություններում` «հանրության» կողմից:

Սակայն ներկայումս կան միապետություններ, որոնք ընդամենը տուրքն են ավանդույթի, և կառավարման իրական լծակներով, այնուամենայնիվ, օժտված է «հանրույթը»: Սրա վառ օրինակն է Մեծ Բրիտանիայի թագավորությունը: Այստեղ միապետի «աթոռը» ժառանգաբար փոխանցվում է տվյալ ընտանիքի հերթական լիազորին:

Բայց հարկ է նկատել, որ այս նույն «ռեժիմն» իրականում նաև գործում է հանրապետական կառավարման երկրներում, ավելին` ունենալով իրենց ձեռքում իրական իշխանությունը: Ասվածի վառ օրինակն է աշխարհի «դեմոկրատիայի հիմնահայր» ԱՄՆ-ը: Այստեղ կարծես նախագահականի աթոռը դարձել է Բուշերի ընտանիքի ժառանգությունը` մերթընդմերթ ընդմիջումներով:

Նախ Ջորջ Բուշ ավագ, հետո Ջորջ Բուշ կրտսեր, այսօր արդեն Ջեբ Բուշ կրտսերի կրտսեր: ԱՄՆ-ի հանրապետական կուսակցության թեկնածուն` Ջեբ Բուշը, պաշտոնապես հայտարարեց իր մասնակցությունը 2016թ. Սպիտակ տան աթոռի համար տարվող պայքարում: Վերջինս, ըստ պատմական գործող սցենարի, շատ մեծ հնարավորություն ունի հաղթելու ընտրություններում:

Բոլոր ժամանակներում պետական կառավարման համակարգերում նկատելի են «սցենարների» կրկնություն: 
Ընտանեավարության դրսևորումներն առկա են բոլոր պետություններում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել