Ռուսաստանում սպառնում են պայթեցնել «Տաշիր Գրուպի» սուպերմարկետներըSlaq.am-ը գրում է.

Ռուսական ՏԱՍՍ գործակալությունը փոխանցում է, որ Ռուսաստանի Մոսկվա և Յարոսլավլ քաղաքներում անհայտ անձը սպառնում է պայթեցնել «Տաշիր» ընկերությունների խմբին պատկանող «ՌԻՈ» սուպերմարկետները, որը պատկանում է գործարար Սամվել Կարապետյանին:

Ռուսաստանյան «Դոժդ» հեռուստաընկերության փոխացնամամբ` անանուն ինչ-որ մեկը զանգել է նշված քաղաքների «ՌԻՈ» սուպերմարկետներ և սպառնացել պայթեցնել դրանք:

Ռուսաստանի իրավապահ մարմիններին վկայակոչելով` նույնի առիթով ՏԱՍՍ-ը հայտնում է, որ սուպերմարկետներից տարհանում է սկսվել: Ընդ որում` Մոսկվայի դեպքում խոսքը սուպերմարկետների ցանցի 4 կետերի մասին է;

Դեպքի վայրեր են ժամանել ոստիկաններ, կինոլոգներ, անցկացվում է տարածքների զննություն: Բոլոր սուպերմարկետների աշխատանքը դադարեցվել է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել