Ինչքան շատ ես ուսումնասիրում հայկական մշակույթի պատմությունն, այնքան ավելի մեծ հիացմունք ես տածում հայի ստեղծագործական հանճարի նկատմամբ: Հայերը և՛ նախաքրիստոնեական ժամանակաշրջանում, և՛ Հայոց ոսկեդարի, և´ Արծաթե դարի (10-14-րդ), և՛ ուշ միջնադարի, և´ իհարկե նոր և նորագույն ժամանակաշրջաններում տվել են հանճարեղ անհատականությունների մի աստղաբույլ, գիտության, գրականության և արվեստի մեջ ստեղծել այնպիսի անմահ կոթողներ, որոնք, կարևոր դեր խաղալով հայերի ազգապահպանության գործում, միաժամանակ նշանակալից հետք են ունեցել համայն մարդկության մշակութային գանձարանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել