Էս խորհրդարանական կառավարման անցնելու քննարկումները վերջը դառնալու են Տեր-Պետրոսյանի դեմ ուղղված հերթական առասպելը... Սկսելու են հատվածներով մեջբերումներ անել Տեր-Պետրոսյանի ելույթներից ու փորձելու են «ապացուցել», թե Տեր-Պետրոսյանն ա մեղավոր, որ մենք անկախացման ժամանակ «մերժեցինք» խորհրդարանական կառավարման համակարգը... Արդեն հոդվածների վերնագրերն էլ կարելի ա պատկերացնել :)). «Տեր-Պետրոսյանը հենց ինքն ա հիմնադրել նախագահական կառավարումը», «Եթե Տեր-Պետրոսյանը չխանգարեր, մենք վաղուց կարող էինք խորհրդարանական կառավարման երկիր լինել» ...և այլ նմանատիպ վեհաշունչ վերնագրեր... Ու էդ ամենը գրվելու ա ընդամենը Տեր-Պետրոսյանի` «...պատմության փորձը ցույց է տվել, որ խորհրդարանական հանրապետություններից ավելի հաճախ են բռնապետություններ ու նույնիսկ ֆաշիստական վարչակարգեր ծնվել, քան նախագահական հանրապետություններից» մտքի ուռճացման շնորհիվ... 
Բնականաբար ամբողջովին անտեսվելու ա էն փաստը, որ Տեր-Պետրոսյանը, խոսելով նախագահական ու խորհրդարանական կառավարումների մասին, ՊՆԴԵԼ ա նաև, որ «Պետության ժողովրդավարության չափանիշը ոչ թե կառավարման համակարգի նախագահական կամ խորհրդարանական բնույթն է, այլ այն հանգամանքը, թե այդ վարչաձևերը հաստատվել են ազատ ընտրությունների միջոցով, թե ոչ: Ժողովրդավարության էությունը վերջին հաշվով ոչ այլ ինչ է, եթե ոչ ազատ ընտրություններ, որոնց միջոցով ժողովուրդը հնարավորություն ունի եթե ոչ ընտրելու անպայման լավ իշխանություններ, ապա գոնե ազատվելու վատ իշխանություններից... Հավասարապես ժողովրդավարական են թե՛ նախագահական, թե՛ խորհրդարանական համակարգերը, եթե նրանք հաստատված են ազատ ընտրությունների միջոցով, և, համապատասխանաբար, ոչ ժողովրդավարական են այլ ճանապարհներով հաստատված բռնապետությունները և միապետությունները»:
Այնպես որ, թող ազատ ու արդար ընտրություններ լինեն, ու էդ դեպքում թող թեկուզ շենքի լիազորը ղեկավարի ամբողջ երկիրը... :)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել