Սերժ Սարգսյանը ցավակցել է Վրաստանի նախագահին
Slaq.am-ը գրում է.

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիին՝ Թբիլիսիում նախորդ գիշեր տեղի ունեցած հեղեղումների հետեւանքով մարդկային զոհերի, անհետ կորածների եւ ավերածությունների կապակցությամբ:

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են,թ ե Սերժ Սարգսյանը իր անկեղծ զորակցությունն է հայտնել նախագահ Մարգվելաշվիլիին եւ բարեկամ Վրաստանի ժողովրդին՝ սփոփանքի խոսքեր հղելով տուժածների եւ զոհվածների հարազատներին ու ընտանիքներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել