Հայազգի մարզիկը Բաքվում հաղթեց ադրբեջանցունLorinews.am-ը գրում է.

Բաքվում ընթացող Եվրոպական խաղերի 59 կգ քաշային ըմբիշների պայքարում քառորդ եզրափակչում Ռոման Ամոյանին հաղթած՝ Ռուսաստանի ներկայացուցիչ հայազգի Ստեփան Մարյանյանը հաղթանակ տոնեց նաև կիսաեզրափակչում և դուրս եկավ եզրափակիչ:

Մարյանյանը 4:1 հաշվով հաղթեց Ադրբեջանի ներկայացուցիչ Էլման Մուխտարովին, ով 2010թ-ի պատանեկան ամառային օլիմպիական խաղերի հաղթող է: Քանի որ Մարյանյանը դուրս եկավ եզրափակիչ, Ռոման Ամոյանը ստացավ սփոփիչ գոտեմարտի հնարավորություն և դանիացի ըմբիշին հաղթելու դեպքում կպայքարի բրոնզե մեդալի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել