Ռեժիսոր Արշո Հարությունյանը ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում դերասան Արսեն Գրիգորյանը անվասայլակով է։ BlogNews.am-ը փորձեց կապ հաստատել Արսենի հետ՝ պարզելու, թե ինչ է պատահել։ Դերասանը, սակայն, չէր պատասխանում մեր զանգերին, խոսեցինք տեսանյութի հեղինակ Արշոյի հետ։

«Արսենն Ամերիկայից էր գալիս, ես գնացել էի իրեն դիմավորելու։ Նա ԱՄՆ-ում  ոլորել է ոտքը, սակայն այնքան քաջ ու պրոֆեսիոնալ տղա է, որ այսօր ներկայացում է խաղալու»,- ասաց Արշոն՝ հավելելով, որ գնացել են բժշկի, դեռ պետք է ռենտգեն անեն, որպեսզի պարզեն, թե ինչ է եղել։

Ի դեպ, Արսենն այսօր Կամերային թատրոնում  խաղալու է «Ինչ տարբերություն, թե ում հետ» ներկայացումը։ 

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել