Այսօր նշանավոր արձակագիր Ակսել Բակունցի (Ալեքսանդր Թևոսյան) ծննդյան օրն է: Մեր գրականության մեջ նա մի ուրույն որակ է, լուսավոր, պայծառ ու գունագեղ մի որակ: Նրա հերոսներն ապրում են իրենց համար հորինած աշխարհում, որտեղ աշխարհը նրանց ճոճք ու բուրաստան է թվում: Այնքա՜ն քնարականություն կա Բակունցի ստեղծագործություններում, այնքա՜ն մեղմություն ու լույս: Անհնար է հուզմունքով չկարդալ «Խոնարհ աղջիկը», «Ալպիական մանուշակը», «Միրհավը», «Ծիրանի փողը» և մնացած գործերը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել