Գլանակի տևողությամբ իրիկնաժամի բարոյախրատ:

Ամեն մարդ կատարելության իր աստիճանն ունի: Ձին ունի կատարելության մի աստիճան, մարդը՝ մեկ ուրիշ, ասում էր Սպինոզան: Սուրբն ունի կատարելության մի աստիճան , դուք՝ մեկ ուրիշ: Մարզվեցեք հարթ բացատներում: Արգելքներն ավելի շուտ կհաղթահարեք:

Հաճախ ասում են, թե երիտասարդները սնափառ են: Դա ճիշտ չէ: Նրանցից շատերը վստահ չեն իրենց ուժերին: Նրանք, ովքեր պարծենում են կամ կոպտում, որպես կանոն, տառապում են անլիարժեքության բարդույթով: Նրանք փորձում են քաջալերել իրենց՝ պատմելով այնպիսի սխրագործությունների մասին, որոնք չեն կատարել: 
Նրանք կործանում են, որովհետև չեն կարողանում ստեղծել: 
Մի գնահատեք ձեզ ոչ չափազանց բարձր, ոչ էլ չափազանց ցածր: Հստակորեն տարբերեցեք ձեր ուժերին համապատասխան աշխատանքն այն աշխատանքից, որը վեր է ձեր ուժերից: Ժամանակի ընթացքում դուք կդառնաք ավելի փորձված ու հմուտ: Մի կորցրեք հավատը ձեր նկատմամբ:

Հ.Գ. Եվ գլխավորը՝ ձեր մասին վատը մի արտահայտվեք: Չէ որ ձեզ կարող են հավատալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել