Տաս տարի առաջ այս օրը տղերքով նստած մտածում էինք ինչ նվիրենք ծննդյան տոնի կապակցությամբ Անդրանիկ Մարգարյանին՝ մեր կուսակցության ղեկավարին, մեր երկրի վարչապետին, մեր ավագ ընկերոջը: Երկար մտորումներից հետո ճարեցինք մի մագաղաթ ու վրան տպեցինք Պ. Սևակի հայտնի տողերը.

Մարդ կա ՝ ելել է շալակն աշխարհի,
Մարդ կա՝ աշխարհն է շալակած տանում…

Դու, որ սխալվել, սակայն չես ստել,
Կորցրել ես հաճախ, բայց նորից գտել.
Դու, որ սայթաքել ու վայր ես ընկել,
Ընկել ես, սակայն երբեք չես ծնկել,
Այլ մագլցել ես կատարից-կատար,
Ելել ես անվերջ, բարձրացել ես վեր՝
Քո ահեղ դարից առնելով թևեր…
Ելել ես, որ ողջ աշխարհը տեսնես,
Որ անօրինակ քո դարը տեսնես,
Բոլոր կերպերով դու նրան զգաս,
Շահածով խնդաս, կորուստը սգաս…
Ելել ես իբրև նրա մունետիկ,
Որ նրա հեռուն զգաս քեզ մոտիկ,
Որ ճշմարտության ափերը տեսնես
Ծպտըված ստի խաբելը տեսնես,
Որ չվախենաս, որ չվարանես՝
Անարդարության դեմքը խարանես…
Ահա, թե ինչու դու այսքան տարի,
Դու, որ հարազատ ծնունդն ես դարի,
Քայլում ես անդուլ, առաջ ընթանում,
Քայլում ես այպես ծանր ու վիթխարի,
Ասես աշխարհն ես շալակած տանում…

Մարդ կա՝ աշխարհն է շալակած տանում,
Մարդ կա՝ ելել է շալակն աշխարհի…

Մագաղաթը զմռսեցինք ու ուղարկեցինք կառավարություն:
Երեկոյան Մարգարյանը, դեմքին իրեն հատուկ բարությամբ ու լայն ժպիտով, մտավ կուսակցության մեր սենյակ ու ասաց. «Տղե՛ք ջան, ստացա ձեր ուղերձը...»:
Երբեք չեմ մոռանա այդ օրը:

Եվ ինչպես 10 տարի առաջ, այսօր ևս նվիրում ենք քեզ այս տողերը ու մակագրում.

Ծննունդդ շնորհավոր մեր ավագ ընկեր....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել