Երկար ժամանակ որոշեցի չարտահայտվել օդակայանի երեկվա բլա-բլա-բլայի վերաբերյալ: Բայց չի ստացվում լռել...
1. Ժողովուրդ, ամենևին էլ պետք չէ ամանաչել նրա համար, որ գնացել եք աշխարհի լավագույն ֆուտբոլիստին մոտիկից տեսնելու: Դա ամաչելու բան չէ: Բոլորովին: Նա ՈՍԿԵ ԳՆԴԱԿԻ դափնեկիր է: Նրա կարգի ֆուտբոլիստ Հայաստան չի եկել: Մի կողմ ենք դնում նրա բոլոր լավ ու վատ կողմերը, Ռեալ-Բարսա հավերժ դիմակայությունը: 
2. Ամաչելու է միայն Ռոնալդուին տեսնելու ակնկալիքով մարզադաշտ գնալը, նրան երկրպագելը ու նրա անունը հրճվանքով արտահայտելը: Մենք բոլորս ՊԱՐՏԱՎՈՐ ենք աջակցել Հայաստանի հավաքականին ստադիոնում և դրա սահմաններից դուրս: Մենք ունենք մի հավաքական, ու այդ հավաքականը հազար հատ Ռոնալդու ու Մեսսի արժե մի քանի անգամ իրար բազմապատկած ու բաժանած: 
3. Միևնույն ժամանակ չեմ կարող քննադատորեն մոտենալ երեկվա «ջերմ» դիմավորմանը: Այո, ճնշում գործադրել պետք է, բայց իմ կարծիքով ոչ այդքան ագրեսսիվ: Բուլղարացիների պարագայում ճիշտ եք արել, քիչ եք արել, բայց այս պարագայում կարելի էր ուրիշ մի բան մտածել: Ասենք չեմ կարծքում որ 100 հոգի «Ռոնալդու *ու*ա» վանկարկելով նրան կարելի է ընկճել: Նա այդ բառերը լսում է ամեն օր ու ամեն ժամ:

Ասածս ինչ է՝ Առաջ Հայաստան, թքած մեգաաստղերի վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել