Մի անգամ Շերլոկ Հոլմսն ու բժիշկ Ուոթսոնը գնում են հանգստանալու: Նրանք բացում են իրենց վրանը, պառկում են վրանում և քնում: Մի քանի ժամ անց Շերլոկ Հոլմսը արթնանում է, նայում վերև և արթնացնում իր ընկերոջը:

-Ուոթսոն, դու ի՞նչ ես տեսնում,- հարցնում է Շերլոկ Հոլմսը:

-Աստղալից երկինք,- պատասխանում է Ուոթսոնը:

-Եվ դա ի՞նչ է նշանակում:

-Եթե նայենք աստղագիտության տեսանկյունից, նշանակում է որ տիեզերքում կան միլիոնավոր գալակտիկաներ, որոնցում կան միլիարդավոր աստղեր և մոլորակներ: Բացի դա՝ ես նկատում եմ, որ Սատուրն մոլորակը գտնվում է առյուծի համաստեղությունում, հետևաբար, կարելի է ասել, որ ժամը մոտավոր 3 անց 15 է: Եթե աստղերին նայենք մետեոբանորեն, ապա այս աստղալից երկինքը նշանակում է, որ մենք վաղը ունենալու ենք հիասքանչ օր, առանց անձրևի: Իսկ այս աստղալից երկինքը քե՞զ ինչ է ասում,- հարցնում է Ուոթսոնը:

Շերլոկ Հոլմսը մի փոքր մտածելուց հետո պատասխանում է.

-Ուոթսոն, դու հիմար ես: Այս աստղալից երկինքը նշանակում է, որ ինչ-որ մեկը գողացել է մեր վրանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել