Արևմուտքից շարունակում են մեղադրել Իրանին, որ վերջինս ռազմատնտեսական աջակցություն է ցուցաբերում Սիրիայի կառավարությանը: Հետաքրքիրն այն է, որ մեղադրելուն զուգահեռ ցայժմ որևէ հստակ հաշվարկ չի իրականացվել առ այն, թե նավթամթերքի, ռազմական տեխնիկայի և ֆինանսների տեսքով ցուցաբերվող օժանդակությունն ինչ ծավալ է կազմում:

Նկատենք, որ արևմտյան տարբեր վիճակագրական կենտրոնների իրականացրած չափումների համաձայն՝ ԻԻՀ-ը Բաշար Ալ-Ասադի կառավարության օգտին ծախսում է տարեկան 6-15 մլրդ դոլար: Պարզ է, որ առ այժմ հարցի մեջ հստակություն մտցնելու անհրաժեշտություն չկա, քանի դեռ Թեհրանի հետ կան չլուծված որոշ խնդիրներ: Եթե Թեհրանն առաջիկա գործողություններում իրեն «խելոք» պահի, հիմք կընդունվի 6 մլրդ-ը, իսկ եթե ոչ՝ 15-ը, իսկ դա Իրանի վրա ճնշումներ գործադրելու լրացուցիչ լծակ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել