1. Դպրոցում տարբեր առարկաների ծրագրերն այնքան հագեցած են ոչ կիրառական տեղեկույթով, որ եթե դա ամբողջությամբ լցնես միջին վիճակագրական աշակերտի գլուխը, անպայման կստանաս հիվանդ երեխա, ուստի ընտրում են 2-ը ու գնում սովորեցնողի մոտ:
2. Ելնելով մեր ազգային մենտալիտետից՝ երեխային տիրություն անել ողջ կյանքի ընթացքում, տալ մասնագիտական կրթություն կամ հաց վաստակելու հնարավորություն ու միջին ունակություն ունեցող երեխային անպայման սպրդել որևէ բուհ, անպայման կարիք է լինում մի առանձին ուսուցչի, որը երկու տարի առնվազն այդ երեխային ասենք մաթեմից քառակուսի հավասարում լուծել կսովորեցնի:
3. Ըստ այդմ, ելնելով անվճար տեղերի չնչին քանակից, ու <<մասնագիտություն>> ստանալ ցանկացողների հոծ բազմությունից, բուհն այնքան է մեծացրել իր պահանջները, որ երեխան ընդունվելու համար պարտադիր պիտի նախնական այնքան գիտելիք ունենա, որը չկորցնի հետագա տարիներին << սովորելու>> ընթացքում՝ անկապ բուհ գնալ գալով:Իհարկե դպրոցի ուսուցիչը եթե անգամ գործի դնի իր ողջ հայրենասիրության ու նվիրումի պաշարն, այդքանը անել չի կարող:
4. Կան անդաստիարակ, հղփացած երեխաներ, որոնք անկախ ամեն ինչից ուզում են վարձած ուսուցիչ ունենալ, որը գդալով իրենց բերանը կլցնի արդեն մարսած <<ուտելիքը>>:

Այնպես որ այս վիճակից դուրս գալու համար և նախարարությունը, և դպրոցը, և ծնողը պիտի միաժամանակ գործեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել