Ես հասկացել եմ, որ Հայաստանում սա մեծ խնդիր է ու որոշեցի անպայման գրել դրա մասին: Սկսեցի տեղեկություններ հավաքել, և պարզվեց, որ Հայաստանն ինքնասպանությունների քանակով «բարձր» հորիզոնականներում է:

Սուիցիդալ մտքերի նախանշանները

Հուսահատություն
Անհեդոնիա
Անքնություն
Դեպրեսիա
Խիստ անհանգստություն
Ուշադրության խանգարում
Հոգեշարժական գրգռվածություն
Հանկարծակի խուճապ

Ինքնասպանոության միջոցներն են՝ 

Կախվելը, խեղդվելը, խորտակվելը, թունավորումները, բարձրությունից ցատկելը, նետվելն ընթացող տրանսպորտային միջոցների տակ, ինքնահրկիզումը, սովամահությունը, ջրազրկումը, անոթների վնասումը, որովայնով առաջ ընկնելը սուր կտրող գործիքի վրա, էլեկտրականության կիրառումը և այլն:

Ինքնասպանության դրդապատճառներն են կամ դեմոգրաֆիկ և սոցիալական գործոններն են 

Անձնական խնդիրները՝ անարդարություն իր նկատմամբ, բացարձակ անհաջողություն հակառակ սեռի մոտ, մերժվածությունը, ամուրի (հատկապես՝ այրիացած) լինելը, սոցիալական մեկուսացումը՝ ներառյալ նոր սկսվող կամ խորացող օտարացումը սովոր միջավայրից, տնտեսական սթրեսները, կորուստները կամ ստորացումը, նոր ազատազրկումը, մոլախաղերի պատմության առկայությունը, նոր մարմնում վերածնվելու ցանկություն, դժբախտ սեր, մերձավորի մահ, չհասկացվածություն, միայնակություն, համասեռամոլություն:


Աշխատանքային խնդիրները՝ բռնություններ, կյանքի իմաստի կորուստ, բացակայություն:

Ֆինանսական խնդիրները՝ մասնագիտական կամ ստեղծագործական չիրականացված ծրագրեր:

Այլ խնդիրներ՝ երջանկության զգացումն այլևս չզգալու մտորումներ, հիասթափություն կյանքից, հոգեկան հիվանդություններ, հարկադրված ինքնասպանություն, նման օրինակների կրկնօրինակում:
Տարբեր հասարակությունների, մշակույթների ու կրոնների վերաբերմունքն էլ է տարբեր ինքնասպանության ու ինքնասպանների հանդեպ: Ճապոնիայում դա պատվի գործ է, բայց Հայաստանում և ընդհանրապես քրիստոնյա երկրներում ինքնասպանությունը մեծ մեղք է: Հարազատները հաճախ նույնիսկ չեն հայտնում, որ մահացածն ինքնասպան է եղել, դա թաքցնում են ու մահվան մեկ այլ դեպք մտորում:

Նշանակված դեղերի կողմնակի ազդեցություններ

Տարբեր նշանակվող դեղեր կարող են կողմնակի էֆեկտ ունենալ սուիցիդալ մտքերի վրա, ինչպիսիք են, օրինակ, սերոտոնինի հետզավթման սելեկտիվ ինհիբիտորները (SSRI):

Ամեն 30 վայրկյանում աշխարհում մեկ մարդ ինքնասպանություն է գործում: 3 վայրկյանում մեկ մարդ ինքնասպանության փորձ է կատարում աշխարհում: Ամեն տարի միլիոն մարդ է մահանում ինքնասպանության հետևանքով: Կյանքից ինքնակամ հեռանալու փորձ կատարվում է 10-30 անգամից շատ: Այս թվերը տարեցտարի ավելանում են, և այժմ բոլոր երկրներում սուիցիդը 15-34 տարիքայինների շրջանում գտնվում է մարդկանց մահացության պատճառների երրորդ տեղում:
50 տարի առաջ ռիսկը մեծանում էր տարիքի հետ, բայց վերջին 20-30 տարում աճել է ինքնասպանություն գործողների թիվը դեռահասների և միջին տարիքի մարդկանց մոտ:

Կան մարդիկ, որ ինքնասպանության փորձ են կատարում ուշադրություն գրավելու համար: Երբ լսում ես, որ ինչ-որ մեկն արդեն իններորդ անգամ է փորձում իրեն սպանել, հենց այդպես էլ մտածում ես, որովհետև սա արդեն, ներեցե՛ք, «անլուրջ» է: Որոշները կարող են ինքնասպանությանը պատրաստվել մի քանի տարի և ամեն ինչ այնպես կազմակերպել, որ ընդհանրապես ուշադրություն չգրավեն, նույնիսկ կորչում են, որ մահանան բոլորից հեռու: Այդ ընթացքում նրանք սովորաբար կարգավորում են իրենց գործերը, լուծում են բոլոր խնդիրները, աշխատում են վերականգնել կամ բարելավել հարաբերություններն ընկերների, հարազատների և նույնիսկ թշնամիների հետ: Նրանց վարքագիծը կարելի է համեմատել մահացու հիվանդի վարքի հետ, նրանք էլ են սպասում իրենց մահվան և վերաիմաստավորում են իրենց կյանքի վերջին հատվածը: Գուցե մարդ որքան շատ է առնչվում ինքնասպանության հետ, այնքան շատ է մտածում դրա մասին: Եվ վերջում միայն կավելացնեմ, որ ցանկացած պարագայում ապրելն ավելի լավ և օգտակար է, քան ինքնասպանությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել