Վերջին շրջանի ամենաքննարկվող թեմաներից մեկը երգչուհի Սյուզի Մելիքյանի ամուսնալուծության և հղիության հարցերն են։ Երգչուհին կտրականապես հրաժարվում է խոսել այս թեմաների մասին։ Մինչ հանրությունը քննարկում էր Սյուզիի ամուսնալուծության թեման, քաղաքի կենտրոնում տեսանք Սյուզիին և նրա ամուսնուն՝ զբոսնելիս։ Երգչուհին հրաժարվեց խոսել նաև այն մասին, որ ինքը չի ամուսնալուծվել կամ հաշտվել է ամուսնու հետ։

Խոսակցություններ են պտտվում, որ Սյուզին լռում է՝ իր անձի շուրջ ինտրիգ պահելու և հանրության ուշադրության կենտրոնում մնալու համար։ BlogNews.am-ի հետ զրույցում Սյուզին ասաց, որ երբեք չի մտածել անձնական կյանքի հիման վրա PR անելու մասին։ «Կան բաներ, որոնցով PR չեն անում։ Ես շատ լուրջ եմ վերաբերվում իմ անձնական կյանքին վերաբերող հարցերին»,- նշեց երգչուհին։

Միջոցառումներից մեկի ժամանակ արված լուսանկարներում նկատելի է Սյուզիի կլորիկացած փորիկը։ Երգչուհին, սակայն, հրաժարվում է որևէ մեկնաբանություն տալ՝ հղիության հարցի հետ կապված։

Դիտարկմանը, որ հանրությունը, որ իր հարսանիքի ականատեսն էր, ուզում է իմանալ նաև՝ որքանո՞վ է համապատասխանում իրականությանը, որ նա բալիկի է սպասում, Սյուզին արձագանքեց, որ եթե ինքը բալիկ ունենա, բոլորը կիմանան այդ մասին, սակայն լուրը մեկնաբանել ինքը չի ցանկանում։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել