Ի տարբերություն տնտեսական բարձր աճից խոսող և վերամբարձ հայտարարություններ անող տարբեր կալիբրի պաշտոնյաների՝ ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանն այսօր հայտարարել է. «Տնտեսության վիճակը լավագույնը չի, սակայն կայուն է, մենք կանխատեսում ենք շատ փոքր, բայց կայուն աճ»: Ուրախ եմ, որ այս կառավարությունում, ի դեմս Վաչե Գաբիելյանի, ունենք նաև իրատես և անկեղծ պաշտոնյա, ով սթափ գնահատականներ է հնչեցնում և խոսում իրական հեռանկարների մասին: Ի տարբերություն ժողովրդին և իրենք իրենց խաբել ձգտող պաշտոնյաների՝ ես Վաչեին հավատում եմ, անկեղծ լինեմ՝ նրան անձնապես լավ չճանաչելով և անձնական հարաբերություններ նրա հետ չունենալով: Պետական պաշտոնյան պետք է ազնիվ լինի հասարակության հետ, նույնիսկ եթե իր աշխատանքի արդյունքները հուսադրող չեն կամ ոչ այնքան ցանկալի, պետական պաշտոնյան պետք է գիտակցի, որ ծառայում է հասարակությանը: 
Ի դեպ, փոխվարչապետի կյանքն ու կենցաղը Հայաստանի միջին խավի քաղաքացու կյանքից ու կենցաղից, մեղմ ասած, չի տարբերվում...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել