Թվում է, թե «տնային» սանրվածքի ու ոճաբանի մոտ արված 1000 ֆունտ ստերլինգ արժողությամբ սանրվածքի միջև պետք է հսկայական տարբերություն լինի։ Չէ՞ որ իրենց գործի վարպետ վարսահարդարները չեն կարող հենց այնպես այդքան գումար շորթել իրենց հաճախորդներից։ The Daily Mail-ի լրագրողները փորձել են պարզել, թե ինչում է կայանում թանկարժեք ու անվճար սանրվածքների տարբերությունը, և որքանով է ռեալ դրանք տարբերելը։

«Տնային» սանրվածք. գինը՝ անվճար

Սա 44-ամյա Էմի Էյդն է, ու նա խոստովանում է, որ երբեք չի հասկացել, թե ինչու են մարդիկ գումար ծախսում վարսահարդարների վրա, եթե լավ սանրվածք կարելի է ստանալ ինքնուրույն էլ։

Էմին ինքն է կտրում իր մազերը տնային պայմաններում ու վստահ է, որ վարսահարդարներին այցելելն անհարկի շռայլություն է։

Վարսահարդարի սանրվածք. գինը՝ 10 ֆունտ ստերլինգ

Սա 35-ամյա տնային տնտեսուհի Լիզ Թումբրիջն է, ով արդեն 33 տարի է՝ նույն վարսահարդարի ծառայություններից է օգտվում։ Իր սանրվածքի համար նա վճարում է 10 ֆունտից ոչ ավել։ 

Ոճաբանի սանրվածք. գինը՝ 100 ֆունտ ստերլինգ

32-ամյա Սթեֆի Բեյթմանն իր մազերի վրա ամեն անգամ 100 ֆունտ ստերլինգ է ծախսում։

«Հավանաբար դա մեծ թիվ է սանրվածքի համար, բայց այդ ծախսերն ինձ հաճույք են պատճառում»,- խոստովանում է կինը։

200 ֆունտ ստերլինգ արժողությամբ սանրվածք ամեն 12 շաբաթը մեկ

37-ամյա Քրիստին Օլիվեյրան 200 ֆունտ ստերլինգ արժողությամբ սանրվածքը համարում է փոքրիկ նվեր, որը նա նվիրում է ինքն իրեն։ Ոճաբանին նա այցելում է ամեն 12 շաբաթը մեկ։

«Ինձ թվում է, որ դա նորմալ գին է լավ սանրվածք ունենալու համար, բայց դրանից ավել գումար ծախսելը մազերի վրա խելագարություն է», - ասում է Քրիստինը։

Ներդրումներ սանրվածքի մեջ. գինը՝ 500 ֆունտ ստերլինգ

«500 ֆունտ ստերլինգ արժողությամբ սանրվածքը ճոխություն չէ, այլ շահավետ ներդրում», - պնդում է 38-ամյա Յուստինա Կուկլինսկին։

Բրիտանուհու խոսքերով՝ իր արտաքին տեսքը վճռականություն է հաղորդում իրեն, ու հենց դրա համար նա չի համարում 500 ֆունտ ստերլինգ մազերի վրա ծախսելն անհարկի շռայլություն։ Յուստինան արդեն տարուց ավել է՝ հաճախում է «թանկարժեք» ոճաբանի մոտ, իսկ մինչ այդ նրա մազերը սարսափելի վիճակում էին և ծղոտ էին հիշեցնում։ «Թանկարժեք» վարպետի հետ ծանոթությունը ոչ միայն օգնեց ավելի գրավիչ արտաքին ստանալ, այլև ինքնավստահություն մտցրեց նրա մեջ։

Անվանի ոճաբանի սանրվածք. գինը՝ 1000 ֆունտ ստերլինգ

41-ամյա Լիզա Մարլին այցելում է Լոնդոնի կենտրոնում գտնվող թանկարժեք գեղեցկության սրահ արդեն մի քանի ամիս շարունակ։ Ամեն այցի համար, որոնցից յուրաքանչյուրն, ի դեպ, տևում է առնվազն 4 ժամ, նա ստիպված է վճարել 1000 ֆունտ ստերլինգ։

«Դա մեծ գումար է, բայց իմ ոճաբանը հայտնի է ամբողջ աշխարգում, նրան են դիմում հայտնիները, ինչպիսիք են դերասանուհի Միշա Բարտոնը և մոդել Աբբի Քլենսին... Իհարկե, այդ գումարը կարելի է ծախսել բրենդային պայուսակ կամ էլ ինչ-որ այլ բան անելու համար, բայց ես իմ ընտրությունն անում եմ հօգուտ վարսերիս», - խոստովանել է Լիզան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել