Ինչ ուզում եք՝ ասեք. հայրենակիցներիս ցնծությունը չեմ հասկանում, էսինչը հայ է, էնինչի կինը հայ է, Մոզամբիկի ամենահարուստ խոպանչին հայ է ու անվերջ վկայակոչումներ՝ քավոր, սանիկ, խնամի, ախպոր լավ ախպեր, մորքուրի աղջկա բոյֆրենդ....

Էսօր էլ ուրախացել են, որ Թուրքիայում 3 հայ դարձել են պառլամենտի անդամ, ինչպես նաև՝ Էրդողանը մեծամասնություն չունի...

Մի հատ հետ էկեք մեր իրականություն, հարգելի՛ հայություն, մեր երկրի գործող նախագահը դեռ Սերժն է, Հովիկ Աբրահամյանը վարչապետն է, տղեն էլ նշանակվեց քաղաքապետ, Գալուստը՝ Ազգային ժողովի նախագահը, տղեն էլ՝ գանձապահ, Շմայսն իշխանության քուչի տղեն է, Լիսկան Սյունյաց աշխարհի բդեշխն է՝ իր ամեն ինչով հանդերձ, լֆիկներն ու տարատեսակ գագոները՝ մեր մեջքի ուղևորը....

Չեմ շարունակում անունները, ինձնից լավ գիտեք, բայց կլինի՞ ճանաչված հայ լինենք մեր երկրում, որ աշխարհի հայերն ուրախանան ու գան իրենց երկիր, թե՞ մենք շարունակում ենք ապրել ուրիշների կյանքով՝ մեր կյանքերը «վստահելով» վերոնշյալ սրիկաներին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել