Գլանակի տևողությամբ մտավարժանք` նեղ մասնագիտական մոտիվներով 

Վաղուց ժամանակն է հասկանալու, որ հասարակության ներսում առկա հակասությունները, որոնք ոչ քիչ դեպքերում վերաճում են թշնամական ատելության, անձնական համակրանքների ու հակակրանքների տիրույթում յուրօրինակ արձագանքներ են աշխարհում կատարվող զարգացումներին: Տնտեսական անկայունությունը, գաղափարազրկությունը, սեքսի ու բռնության փառաբանությունը, գիտությունն ու մշակույթը նվիրյալների ջանքերին թողնելը, ազգն ու ազգայինը հետամնացություն դիտող քարոզչությունը լուրջ սպառնալիքներ են ազգային դիմագիծը խաթարելու ճանապարհին: Մենք` ժուռնալիստիկայով պրոֆեսիոնալ զբաղվողներս, գուցե պարտավոր ենք անընդհատ հիշեցնել ինքներս մեզ այս մասին: Մեր բաժին մասնագիտական պատասխանատվության բեռը գուցեև ավելին է, քան մի քանի բարձրաստիճան չինովնիկները՝ միասին վերցրած:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել