Խնդալ չկա, խնդալը վերջում: Սա ուղղակի «Շանթ» հեռուստատեսության ոչ պրոֆեսիոնալիզմն է: Նրանք էլ ընկան «քլիք» փախցնելու հետևից: Այո, հենց «քլիք»: Տեսանյութում Ավետն է ասում, որ սա YouTube-ում ավելի շատ է նայվելու, քան լավ կատարումները: Իրենք էլ որոշեցին դա օգտագործել: Այս մակարդակի ելույթը պետք է այս փուլ չանցներ, պետք է ֆիլտրվեր: Ինչի՞ համար ա բա «պրոֆեսիոնալ» ժյուրին. այո, չակերտների մեջ: Նոր տաղանդներ բացահայտող հաղորդումները սարքել են խնդալու հաղորդումներ, առանց այն էլ շոուբիզնեսի վիճակը խնդալու է: Ի՞նչ տվեցին մեզ «X-Factor» նախագծները. երգիչնե՞ր: Չէ: Իսահակ, Թամարա (Թոնի Բրեքսթոնը) և նոր աղջիկը` Նարինե Ազարյան: Այ սա ա խնդալու:Ճ


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել