Exclusive
Blognews.am-ն արդեն պատմել է երեկ կայացած «Վրիժառուի օրագիրը» ֆիլմի պրեմիերայի մասին: Հրավիրվածների թվում էր նաև երգիչ Գրիգոր Կյոկչյանը, ով պրեմիերային ներկայացել էր մի գեղեցկուհու հետ: Հարցին, թե ով է գեղեցկուհին, Գրիգորը կատակելով պատասխանեց. «Նա Յանան է, չգիտեմ, այսօր ենք ծանոթացել», ապա ավելացրեց, որ նրա հետ ծանոթացել է ֆիլմի նկարահանումների ընթացքում, իսկ այսօր Յանային առաջարկել է ուղեկցել իրեն, աղջիկն էլ չի հրաժարվել, ինչի համար Գրիգորը շատ ուրախ է:
Խոսելով նոր առաջարկների մասին՝ երգիչն ասաց. «Նկարահանվում եմ ֆիլմում, չեմ կարող բացահայտել, թե որ, միայն կասեմ, որ գլխավոր դերակատար Սոս Ջանիբեկյանի ընկերն եմ: Նշեմ նաև, որ երգում եմ այդ ֆիլմի սաունդթրեքը, բայց տպավորություն է ստեղծվում, որ այն կատարում է Սոսը: Ուրախ եմ, որ ֆիլմում եմ նկարահանվում, հաճախ եմ ստանում ֆիլմերում նկարահանվելու առաջարկներ, լավ առաջարկի դեպքում համաձայնվում եմ»:
Գրիգորն և Յանան Մոսկվա կինոթատրոնի սրահում ձեռք ձեռքի տված էին շրջում, ասեմ, որ շատ գեղեցիկ զույգ են:
Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի
Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի