«Ուրֆա. Վերածնված արժեքներ». այսպես է կոչվում ոճաբան Արամ Նիկոլյանի նոր հավաքածուն, որի հիմքում հայկական տարազներն են, դրանց խորհրդանիշները, Ուրֆայի ոսկեթել և արծաթաթել ասեղնագործությունները: Պատմության թանգարանի նախասրահում երեկ կայացած ցուցադրությանը ներկա էին հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչները, նորաձևությամբ հետաքրքրվողներն ու պատահական անցորդները։

Ցուցադրությունը սկսվեց Տերյան մշակութային կենտրոնի վերականգնած տարազների ներկայացմամբ, որին հաջորդեց Արամի նոր հավաքածուի ցուցադրությունը։ Հավաքածուի դեմքը մոդել, հաղորդավարուհի Աննա Գրիգորյանն ու հաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանն էին։

«Քանի որ տարազի ու հայկական մշակույթի նկատմամբ հետաքրքրության ալիք կա, ցանկացա ցույց տալ, որ հայկական տարազը կարող է լինել 21-րդ դարի հագուստ, որը գործածելի է։ Նպատակ ունեի, որ այս հագուստները ոչ միայն թանգարաններում, այլև փողոցներում լինեն»,- BlogNews.am-ին ասաց Արամ Նիկոլյանը։

Զգեստները լրացնում են Սիրուշոյի «Պռեգոմեշ» աքսեսուարները, որոնց հիմքում ևս հին հայկական զարդերն են: «Սիրուշոյին առաջարկեցի համագործակցել, նա էլ չմերժեց։ Կարծում եմ՝ մեր համագործակցությունը ստացվել է և կլինի շարունակական։ Նոր հավաքածու թողարկեցինք, որը կոչվում է Ուրֆա։ Բավականին հետաքրքիր համագործակցություն է ստացվել»,-նշեց ոճաբանը։

Ցուցադրությանը ներկա էին Արամ MP3-ն կնոջ՝ Աննայի հետ, Արմինկան և քույրը՝ Լուսինե Նահապետյանը, Մայա Պողոսյանը, Գոհար Հարությունյանը, Արմեն Գալյանը, Դիանա Շատվերյանը, Արևիկ Սիմոնյանը, Ֆաինա Հարությունյանը, Արայիկ Գաբաջյանը, Հրաչ Մուրադյանը, Դիանա Մալենկոն, Արտակ Վարդանյանը, Գայանե Ասլամազյանը, Լիդուշիկը, Ռոլանդ Գասպարյանը կնոջ՝ Գայանե Հովհաննիսյանի հետ, Աստղիկ Սաֆարյանը, Գոհար Գասպարյանը և այլք։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել