Երկու և կես տարի առաջ 6-ամյա Քրիստիան Մկֆիլամը որոշեց երկարացնել մազերը։ Նրան ծաղրում էին դպրոցում և հաճախ աղջկա հետ շփոթում, սակայն նա երբեք չի մտափոխվել  ու հետ կանգնել՝ 25 սմ երկարության մազերը քաղցկեղով հիվանդ երեխաների համար կեղծամ պատրաստելու համար նվիրաբերելու իր հատուկ նպատակից։

boy-grows-long-hair-children-cancer-wig-st-jude-hospital-1

Երբ Մկֆիլամը 6 տարեկան էր նա ոգեշնչվեց Սբ. Հուդա մանկական հետազոտական հիվանդանոցի հեռուստատեսային գովազդով ու որոշեց երկարացնել իր մազերը՝ քաղցկեղով հիվանդ այն երեխաների համար, ովքեր կորցրել են իրենց մազերը։

boy-grows-long-hair-children-cancer-wig-st-jude-hospital-6

Տղան անկեղծացել է, որ չնայած որոշ մարդիկ փորձել են նրան աղջիկ անվանել ու չնայած դա հաճելի չէր, սակայն դա նրան չի կանգնեցրել իր առաքելությունն ավարտին հասցնել։

boy-grows-long-hair-children-cancer-wig-st-jude-hospital-2

Նույնիսկ մեծահասակներն են նրան համոզել իր մազերը կտրել, սակայն նրանցից շատերը ներողություն են խնդրել այն բանից հետո, երբ տղան մերժել ու բացատրել է իր առաքելության նպատակը։

boy-grows-long-hair-children-cancer-wig-st-jude-hospital-3

Տղային հաճելի չէր ծաղրանքի առարկա լինել, սակայն նա 2,5 տարի դիմանալուց հետո իր 25 սմ երկարություն ունեցող մազերը չորս մասի է բաժանել ու դրանք նվիրաբերել՝ մազերը կորցրած երեխաների համար կեղծամ պատրաստելու նպատակով։

boy-grows-long-hair-children-cancer-wig-st-jude-hospital-4boy-grows-long-hair-children-cancer-wig-st-jude-hospital-5boy-grows-long-hair-children-cancer-wig-st-jude-hospital-7

Քրիստիանի քաջությունն ու բարությունը պետք է օրինակ  ծառայի բոլորիս համար...

boy-grows-long-hair-children-cancer-wig-st-jude-hospital-8

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել