1982թ. օգոտսոսի 19-ին Պաղեստինի հարցով հատուկ արտահերթ նիստում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան, «ցնցված լինելով Իսրայելի ագրեսիայի զոհ դարձած պաղեստինցի և լիբանանցի անմեղ երեխաների մեծ թվից», որոշել է ամեն տարվա հունիսի 4-ը նշել որպես Ագրեսիայի զոհ դարձած անմեղ երեխաների միջազգային օր (International Day of Innocent Children Victims of Aggression): Անդրադառնալով երեխաների և նրանց ապագայի թեմային՝ անհնար է չհիշել այն մասին, որ կան ներկա չունեցող երեխաներ՝ նրանք, որոնք ապրում են ռազմական կոնֆլիկտների գոտիներում: Դժվար թե կա վիճակագրություն, ըստ որի՝ հայտնի է, թե որքան երեխա է զոհվում աշխարհի տարբեր ծայրերում ընթացող կոնֆլիկտներում: Հանուն նրա, որ հանրությունը չմոռանա, որ պատերազմների ժամանակ միայն զինվորներ չեն զոհվում, ՄԱԿ-ը սահմանել է Ագրեսիայի զոհ դարձած երեխաների միջազգային օր: Սակայն երեխաները զոհվում են ոչ միայն ռազմական գործողությունների ժամանակ.՝ աշխարհով մեկ անցած ահաբեկչական գործողությունները, որոնք նույնպես խլել են բազմաթիվ անմեղ երեխաների կյանքը, ստեղծել են սպառնալիքի նոր աղբյուր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել