Քիմ Քարդաշյանի խորթ «հայրը», Բրյուս Ջենները, որը այժմ դարձել է կին, բառիս բուն իմաստով, հայտնվել է ողջ աշխարհի ուշադրության կենտրոնում:
Նախկին տղամարդու սեռափոխ լինելը և կին դառնալը սկզբից ամեն կերպ պաշտպանում և ողջունում էր հենց ինքը՝ Քիմ Քարդաշյանը, նպաստելով նաև նախկին տղամարդու PR-ին, իսկ այժմ արդեն վերջնականորեն կին դարձած Բրյուս Ջենները, որը անունն էլ է փոխել և դարձել Կետլին Ջեններ, արդեն առաջարկություններ է ստանում նաև հայտնի կոսմետիկ ընկերություններից: Մասնավորապես, կոսմետիկ ըմկերություն MAC-ը առաջարկել է «նորաստեղծ» կնոջը համագործակցել և դառնալ իր բրենդային դեմքը:


Աշխարհը փոփոխվել է անճանաչելիորեն: Սեռափոխությունը դարձել է սովորական երևույթ, ոչ միայն այն առումով, որ դա համարվում է յուրաքանչյուրի իրավունքն ու անձնական ընտրութան հարցը, այլ նաև նրանով, որ դրան նպաստում և օժանդակում են նաև հայտնի դեմքեր և բրենդներ, գովազդելով նորաթուխ սեռափոխներին:
Տղամարդուց կնոջ վերափոխվելով՝ Բրյուս Ջենները այսօր դարձել է գերհայտնի սկանդալային դեմք հենց միայն այդ քայլով, և բոլորը այլլևս մոռացել են, որ նա նախկին հայտնի սպորտսմեն էր: Դա այլևս չհիշվող փաստ է և, ավելին հետաքրքիր էլ չէ սեռը փոխելու ֆոնին: 
Իսկ Բրյուս, ավելի ճիշտ, Կետլին Ջենները կարծես իրեն շատ լավ է զգում կնոջ դերում: Նրա համար նոր կյանք է սկսվել: Եվ եթե բազմաթիվ գեղեցկուհի կանայք այսօր կերազեին նման հայտնիության մասին, ապա նախկին տղամարդը դրան հասավ շատ հեշտ կերպով, ընդամենը մի քանի վիրահատություններով և իր նախկին կնոջ դստեր՝ Քիմ Քարդաշյանի, իսկ այժմ նաև MAC կոսմետիկ ընկերության շնորհիվ:
Թերևս ապագայում սպասվում են Կետլին Ջենների դրսևորման նոր ոլորտներ. Գուցե լինեն ֆիլմերում նկարահնվելու առաջարկներ, այդ թվում, ինչու չէ, մեծահասակների համար ֆիլմերում: Ո՞ւմ համար հետաքրիքր չի լինի տեսնել, թե ինչպես է հանդես գալիս նախկին տղամարդը կնոջ դերում:

Showing her support: Kim Kardashian reveals she saw Caitlyn Jenner for the first time at her iconic Vanity Fair shoot (pictured)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել