Հայաստանում ուսանողը լավնա համարվում ու կարա լավ գնահատականներով ավարտի համալսարանը, եթե ընդամենը խելոք արտագրի դեղնած, սովետական տետրից կարդացվող լեկցիան: Հետո դա զուբռիտ անի, գա սեմինարին ամբիոնից երկու տող տլվլա ու մի 80 ստանա նստի: Չբացակայի: Միջանկյալին հնարավոր գնահատականից կեսը ստանա՝ դիցուկ 40-ից 20, մի էդքան էլ վերջնականին:
Վերջ ախպերիկ: Վերջ: Դու կհամարվես եթե ոչ գերազանց, ապա լավ սովորող:
Այ իսկ որ նստես դասին ու համարձակվես չարտագրել էդ հեքիաթը, դասախոսը անմիջապես կնկատի քո պարապությունը, կստիպի գրել կամ դուրս գալ լսարանից, քանզի դու բառադի ուսանող ես: Վերցնել քսեռոքսելը, տո ձայնագրելը, չեն անցնում: Պետքա ինքդ դաստակ ցավեցնես: Դե պետքա՞ մի կերպ զգաս ուսանող լինելու ծանրությունը, սովորելու դժվարությունը:
Վերջի երկու տարին էլ մեկական ամսով կուղարկեն պրակտիկայի՝ նախարարություններ կամ այլ կազմակերպություններ, որտեղ քեզ էնքան էլ յաման գիտի ուրախ չեն տեսնել: Ո՞վ զահլա ունի 80.000 ստանա ու մի բան էլ հերիք չի աշխատի, միատ էլ կողից ինչ որ անհայտ ուղղությունից իրա ջեբը որպես դարդ ընկած ուսանողի բան բացատրի: Գլխառադ կանի, լավ օտզիվ կթողնի, կճամփի: Տո եթե ուսանողին էլ ձեռք տվեց, նենց կանեն վաբշե իրար երես չտենան, վերջում մենակ օտզիվ կգրի, որ եկելա, ուսումնասիրելա, սովորելա և շատ ուշիմ և աչքաբաց երեխայա:
Ըհը, եկավ դիպլոմայինի օրը: Ստեղ չմոռնանաք քցվելիք սեղանը՝ հանձնաժողովականների լուրջ դեմքերի և դատարկ փորերի համար: Նախօրոք մի թեմա են տվե, գրականության ցանկը տվել են, մի 50 էջ սևացրել ես, գալի էլի տլվլցնում ես, երկու հատ էլ էդ թեմայից հարց են տալի՝ թե պատասխանեցիր բարձր կստանաս, թե չէ բավարարը կա ու կա: Ու վերջ ախպերիկ: Դու շրջանավարտ ես: Մի ամսից կարաս գնաս գունավոր դիպլոմդ ստանաս, քեֆ անես, հետո էլ մտնես էն 80.000-նոց գործին աշխատես: Չես ուզում գնա խոպան կամ նշանվի այ քեզ բան, քեզ ո՞վա ստիպել: Չես ուզում ուրիշները յալվար են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել