Վերջը ժողովրդի «վզին դրեցին» հոսանքի թանկացումը: «Ոսկե հորթը» հայտնի ֆիլմում մի այսպիսի տեսարան կա. Բենդերը մտնում է, տեսնում է, որ Պանիկովսկին ու Բալագանովն իրար ուտում են, կռվում, իրար քաշքշում, ու Բալագանովը արդարանում է, թե «Ես ուզում էի ազնվորեն՝ ինձ, քեզ, Կոզլևիչին...», դույզն-ինչ չի անհանգստանում, ու նրանց ավարը հանգիստ խղճով վերցնում է ձեռքն ու դնում ծոցագրպանը: Հիմա էներգիայի թանկացման տարբերակն է. մոտ մեկ ամիս է՝ բոլորը, իրար խառնված, ՀԷՑ-ին են դատափետում, ու սրանց ձայնը մինչ օրս չի լսվում, մեկ էլ հանկարծ իմանում ենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն արդեն որոշեց բարձրացնել հոսանքի գինն ու խոստացավ նախատեսվող բարձրացման «թիվը» հրապարակել մի քանի օր անց: Հիշեցնենք, որ նախօրեին էլ վարչապետն էր արդարացրել նախատեսվող թանկացումը, ավելի վաղ էլ՝ Վանաձորի քաղաքապետը: «Մսխում ենք մենք, տակից դուրս եք գալու դուք». այսպես կարելի է մեկնաբանել ՀԷՑ-ի արհամարհական լռությունը: Ըստ տեղեկությունների՝ ՀԷՑ-ի «պախանի» խոսքը հնչելու է միայն ԱԺ-ում հանրային լսումների ժամանակ՝ առանց «կողմնակի այցելուների»: Ու այն ժամանակ արդեն ՀԾՀ-ն իր «տղամարդու խոսքը» կասի: Տեսնես Դաշնակցությունն ի՞նչ մտքի է. մեկ ամիս էլ չկա, որ վերջիններս ասում էին, թե այդ ամենը մանր առևտրականի հոգեբանություն է, գինը բարձր ասել, որ հետո մի քիչ էժանի վրա «բարիշեն»: Հաշվի առնելով, որ դաշնակցությունն արդեն իշխանությունների հետ շփման եզրեր են փնտրում ու այդպես էլ չեն մանրամասնում, թե ինչ հարցերի շուրջ են բանակցելու, ենթադրվում է, թե հոսանքի թանկացման շուրջ լուռ համաձայնության են եկել:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ghovsepyan1/posts/787374674693630?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել