Նախանձը ընդամենը լավ կյանքի, ապրելու մասին երազանքի չիրականացման արդյունքն է, ինչը տարիների հետ անձին ստիպում է չարությամբ լցվել, հատկապես քիչ թե շատ բարեկեցիկ, գնահատող միջավայրում հայտնվածների նկատմամբ; Այդպիսիները շարունակ դժգոհում, բողոքում են, որ փնտրում ու չեն գտնում մեկին, որի հետ կարող են կիսվել իրենց մտքերով , հույզերով, խոհերով, շուրջը բոլորը կեղծ են, երկերեսանի; Չկա ու չկա այդ մեկը, իրենք միայնակ են մարդկային այս անապատում։ Եվ սա հատուկ է ավելի շատ կանանց, հիմնականում կրթություն ստացած կանանց, իրենց միջավայրից քիչ թե շատ առանձնացող կանանց, որոնք չեն հաշտվում այն մտքին, որ իրենց նման կիրթ, գրագետ, մտածող կինը պարտավոր է ողջ կյանքն ապրել իրենից գրագիտությամբ թեկուզ կես աստիճանով ցածր տղամարդու հետ, և կամ մնալ ու դառնալ գյուղական դպրոցի մի շարքային ուսուցչուհի, երբ ինքն արժանի է Պետ Համալսարանի Փիլիսոփայության ամբիոնի վարիչ առնվազն լինելու; Նրանք ինչ-որ տեղ ճիշտ են, փաստորեն իրենց կողքին չկա այն մեկը, ով նրբորեն կարող է նրանց դուրս բերել այդ , իրոք, տառապանքից, բացատրել, որ յուրաքանչյուրն ունի իր ապրելիք կյանքը, իր առաքելությունը։ Ի վերջո՝ բոլորն էլ ունեն իրենց անկատար երազանքները, դրա համար պետք չէ անտեղի նախանձով լցվել ու տեղի-անտեղի կսմիթներ ուղղել մյուսների հասցեին;

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել