Ամենաոճային հայ հայտնիները (Photo)Slaq.am-ը գրում է.

Հայկական շոու-բիզնեսում իսկապես ոճային աստղերի քանակն այնքան էլ շատ չէ, համատարած միօրինակության ֆոնին երբեմն առանձնանում է այս կամ այն աստղն ՝ իր ինքնատիպ ոճով: Slaq.am-ն առանձնացրել է Հայկական շոու-բիզնեսի ամենաոճային հայտնիներին:

Աստղիկ Սաֆարյան փոփ-ռոք ժանրում երգող երգչուհու ոճն համապատասխանում է իր երաժշտությանը՝ երիտասարդական, նորաձև կերպարներով Աստղիկը միշտ հետաքրքիր է և տարբերվող:

Սիրուշո Սիրուշոյին հաճախ են անվանում հայկական շոու-բիզնեսի ամենաոճային երգչուհին: Նրա կերպարները, սանրվածքը հաճախ են կրկնօրինակվում: Նա ևս նախընտրում է երկիտասարդական, հարմարավետ հագուստ, բնական դիմահարդարում:

Իվետա Մուկուչյան մոդելային կառուցվածքով այս երգչուհին, կարողանում է ընդգծել իր գեղեցիկ կառուցվածքը՝ ստեղծելով սեքսուալ, միաժամանակ շատ ոճային կերպարներ:

Նարինե Դովլաթյան Նարինեն ստեղծել է նուրբ, աղջկական կերպար՝ գերթե առանց դիմահարդարման , պարզ զգեստներով, նա միանգամից տարբերվում է հայկական գլամուրային աստղերից, ինչի շնորհիվ էլ հայտնվել է մեր ցանկում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել