Ասում են՝ պատահականություններ չեն լինում, կան օրինաչափություններ: Պատմության մեջ, օրինակ, շատ հետաքրքիր համընկումներ կան:

Լի Հարվի Օսվակդ և Ջոն Քենեդի

http://art-on.ru/wp-content/uploads/2014/10/history_01.jpg

Քենեդիի սպանությունից մեկ ամիս առաջ Լի Հարվի Օսվալդն աշխատանք էր ստացել Տեխասի դպրոցական գրադարանում: Ավելի ուշ նա հենց այդ վայրն էր ընտրել ԱՄՆ 35-րդ նախագահի սպանության համար: Հարց է առաջանում, թե ինչպես կդասավորվեր պատմությունը, եթե Օսվալդին աշխատանքի չընդունեին այդ վայրում:

Էդվին Բուտ և Ռոբերտ Լինքոլն

http://art-on.ru/wp-content/uploads/2014/10/history_02.jpg

Նախքան Աբրահամ Լինքոլնի սպանությունը նրա որդի Ռոբերտը ճանապարհորդության էր մեկնել Նյու Ջերսի նահանգ: Երբ գնացքը շարժվել էր, երիտասարդ Լինքոլնն անակնկալ կերպով ընկել էր երկաթգծի պլատֆորմին և չէր կարողացել բարձրանալ: Բարեբախտաբար, նրան վերարկուից ժամանակին քաշել էին և անվտանգ վեր հանել:

Նրա փրկիչն ամերիկացի դերասան Էդվին Բուտն էր՝ Ջոն Ուիլքս Բուտի եղբայրը, ով հետագայում դարձավ Աբրահամ Լինքոլնի մարդասպանը:

Գավրիլո Պրինցիպ և էրցհերցոգ Ֆրանց Ֆերդինանդ

http://art-on.ru/wp-content/uploads/2014/10/history_03.jpg

Սերբ-բոսնիական հեղափոխական Գավրիլո Պրինցիպը կարողացել էր գնդակահարել ավստրիացի էրցհերցոգին պատահականության շնորհիվ:

Նախկին հերցոգի նկատմամբ հաշվեհարդարի փորձը լիակատար ձախողում է ունեցել, այդ ժամանակ ծայրահեղականը որոշել է գործն իր ձեռքը վերցնել: Ավտոմեքենան, որով մեկնել են Ֆրանց Ֆերդինանդն ու նրա կինը, մտել է իր համար չնախատեսված հատված: Վարորդը որոշել է կանգնել, որպեսզի պտտվի, հենց այդ պահին էլ առիթից օգտվել է Պրինցիպն ու մի քանի մահացու կրակոց իրականացրել:

Հնարավոր է, եթե վարորդը ճիշտ ճանապարհով գնար, Առաջին համաշխարհային պատերազմը չլիներ:

Ջեյմս Դինն ու նրա ավտոմեքենան

http://art-on.ru/wp-content/uploads/2014/10/history_04.jpg

http://art-on.ru/wp-content/uploads/2014/10/history_04k.jpg
Ջեյմս Դինը հոլիվուդյան հայտնի դերասան էր 20-րդ դարի 50-ական թթ.: 1955թ. նա զոհվել է սարսափելի ավտովթարի ժամանակ այն մեքենայով, որով նա շատ էր հպարտանում: Սակայն «Փոքրիկ սրիկան» (դերասանն իր սիրելիին նման մականուն էր տվել) տարիներ շարունակ իր շուրջ մահ էր սփռում:

Մարկ Տվենը և Գալլիայի երկնաքարը

http://art-on.ru/wp-content/uploads/2014/10/history_05.jpg

Գրող Մարկ Տվենը ծնվել է 1835թ. այն օրը, երբ Երկրի մոտով անցել է Գալլիա երկնաքարը: Իսկ երբ նա մահացել է 1910թ., այդ երկնաքարը նորից երևացել է Երկրի մոտ, ինչպես կանխագուշակել էր գրողը:

«Տիտանիկն» ու Տիտանը

http://art-on.ru/wp-content/uploads/2014/10/history_06.jpg

«Տիտանիկի» խորտակումից մի քանի տարի առաջ Մորգան Ռոբերթսը գրել էր «Անդունդ» վեպը, որում նկարագրել է այն նավը, որը շատ նման էր հսկային:

Լյուդովիկոս XVI և 21-րդ թիվ

http://art-on.ru/wp-content/uploads/2014/10/history_07.jpg

Երբ Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս XVI-ը դեռ երեխա էր, աստղագետը նրան զգուշացրել էր միշտ ուշադիր լինել ամեն ամսվա 21-ի նկատմամբ: Մռայլ կանխագուշակումն այնքան էր վախեցրել թագավորին, որ նա երբեք ոչ մի գործ 21 թվի հետ կապված չէր պլանավորում:

Ֆրանսիական հեղափոխությունը ստիպել է նրան հրաժարվել իր սովորույթից: 1791թ. հունիսի 21-ին թագավորն ու թագուհին ձերբակալվել էին երկրից փախչելու փորձի համար: Իսկ 1793թ. հունվարի 21-ին Լյուդովիկոս XVI-ը գլխատվել էր գիլիոտինով:

Ռիչարդ Լոուրենս և Էնդրյու Ջեքսոն

http://art-on.ru/wp-content/uploads/2014/10/history_08.jpg

1935թ. Ռիչարդս Լոուրենսը մահափորձ էր իրականացրել ԱՄՆ-ի այն ժամանակվա նախագահ Էնդրյու Ջեքսոնի դեմ: Նա ձեռք էր բերել երկու հրացան և դրանցից մեկով փորձել կրակել նախագահի թիկունքին: Այդ ժամանակ հանցագործը նրան շատ է մոտեցել, հանել է երկրորդ հրացանն ու մահացու վիրավորել: Սակայն այդ պահին էլ ինչ-որ բան այնպես չի եղել:

Իոսիֆ Ստալին և Թամերլան

http://art-on.ru/wp-content/uploads/2014/10/history_09.jpg

1941թ. Իոսիֆ Ստալինը հրաման է տվել մի խումբ հնագետների բացել միջինասիական նվաճող Թամերլանի դամբարանը, որը թաղված է եղել Սամարղանդում:

Ըստ տեղեկությունների՝ նրա գերեզմանում գրություն է հայտնաբերվել, որում գրված է եղել. «Նա, ով կբացի իմ գերեզմանը, ազատ կարձակի պատերազմի չար ոգին, որն ավելի հզոր է, քան ես»: Երկու օր անց գերմանական զորքերը ներխուժել են ԽՍՀՄ-ի տարածք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել