Մենք սովոր ենք տեսնել Քլոե Քարդաշյանին վառ դիմահարդարմամբ ու տոնական էլեգանտ զգեստներով, սակայն նա ևս մեզ պես մարդ է ու միշտ չէ, որ պճնվելու տրամադրություն ունի։ 30-ամյա ռիելիթի աստղը երեկ շրջում էր Նյու Յորքում «քեժուըլ» ոճի մեջ։ Նա առանց դիմահարդարման էր, մի տեսակ խոժոռ դեմքով ու խառնափնթոր սանրվածքով։

Laid-back: Khloe Kardashian looked casual in a pair of skintight, distressed jeans that showed off her lean legs as she made her way to her New York City hotel on Friday 

Քլոեն կրում էր «Chanel» ընկերության ճամփորդական ուսապայուսակ, սև ճղած տաբատ ու կանաչավուն  ճմռթված վերարկու, որի կոճակներն ու գոտին անփույթ արձակված էին։ Թեպետ Քլոեի ընդհանուր տեսքը «քեժուըլ» էր, նա երկարաճիտ բարձրակրունկ կոշիկներ էր կրում։ Լայնեզր գլխարկը ձեռքին պահած՝ Քլոեն շտապում էր հյուրանոցի իր համար։

Stylish: The chic star accessorized with a bright yellow, wide-brimmed hat, as well as a vintage Chanel backpack 

Հատկանշական է, որ ռիելիթի աստղն այս անխնամ տեսքով դուրս եկավ այն բանից հետո, երբ «Twitter»-ում հայտարարեց, որ «DASH»-ն այսուհետ անհատական ոճավորում կկատարի հաճախորդների համար։ Քլոեն Քիմի ու Քորթնիի հետ միասին է ղեկավարում «Dash» խանութների ցանցը։ Անդրադառնալով խանութի նոր ծառայությանը՝ Քլոեն իր գրառման մեջ նշել էր.

Flawless: Khloe showed off her natural beauty by opting for a make-up free look on Friday 

DASH բուտիկում անհատական ոճավորում է կատարվում։ Հերթագրվե՛ք ու ստացե՛ք բարձրագույն ծառայություն։ Դուք խանութից դուրս կգաք շքեղ տեսքով։

Nothing new: Kim started off her career as a celebrity stylish, and she frequently works with stylist Monica Rose, who also styles Khloe, Kourtney, Kendall, Kylie, an their mother, Kris Nothing new: Kim started off her career as a celebrity stylish, and she frequently works with stylist Monica Rose, who also styles Khloe, Kourtney, Kendall, Kylie, an their mother, Kris

Մայր խանութն Արևմտյան Հոլիվուդում է, իսկ մասնաճյուղերը Նյու Յրոքում և Ֆլորիդայում։ Թեպետ DASH խանութ-սրահում ոճաբանները նոր-նոր են սկսել աշխատել, Քարդաշյան քույրերը, վաղուց ի վեր լինելով շոու բիզնեսում, շատ լավ են սերտել նորաձևության դասերը։

Here to help: The reality TV star recently took to Twitter to announce that Dash - the boutique she owns with sisters Kim (L) and Kourtney (R) Kardashian - will now offer personal styling 

Նրանք իրենց սեփական հավաքածուներն ունեն և համագործակցում են ոճաբան Մոնիկա Ռոզի հետ, ով ապահովում է Քարդաշյանների ընտանիքի գեղեցիկ սեռի ներկայացուցիչների գերազանց տեսքը։ Մի խոսքով, ոճավորման ծառայությունների բարձր որակը երաշխավորված է, միակ խնդիրն այն է, որ ամենայն հավանականությամբ գինն էլ պակաս բարձր չի լինի։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել